Իտալական ՀԿ-ն հայտնել է Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհված երեխայի եւ 29 տուժածների մասին
МЕЖДУНАРОДНОЕԻտալական Emergency հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ Քաբուլում ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 29 մարդ, փոխանցում է RT-ն:
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով երեխա է զոհվել:
Այս մասին հաղորդվում է կազմակերպության Twitter-յան էջում:
«Քաբուլում ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո ներկա պահին Վիրաբուժական կենտրոն է ընդունվել 30 մարդ: Նրանց թվում երեխա կա, որը մահացել է կենտրոն ընդունվելու պահին»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլում ընտրական տեղամասերում տեղի են ունեցել պայթյուններ, որտեղ ընթանում են երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրություններ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



