Իտալական ՀԿ-ն հայտնել է Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհված երեխայի եւ 29 տուժածների մասին
INTERNATIONAL NEWSԻտալական Emergency հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ Քաբուլում ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 29 մարդ, փոխանցում է RT-ն:
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով երեխա է զոհվել:
Այս մասին հաղորդվում է կազմակերպության Twitter-յան էջում:
«Քաբուլում ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո ներկա պահին Վիրաբուժական կենտրոն է ընդունվել 30 մարդ: Նրանց թվում երեխա կա, որը մահացել է կենտրոն ընդունվելու պահին»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլում ընտրական տեղամասերում տեղի են ունեցել պայթյուններ, որտեղ ընթանում են երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրություններ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



