Գազը «Թուրքական հոսքով» կարող Է մղվել 2020 թվականի հունվարի 1-ից. Նովակ
ОБЩЕСТВО«Թուրքական հոսք» նախագծի իրագործումն ընթանում Է գրաֆիկի համաձայն. խողովակաշարի երկու ուղեգծով գազը կարող Է մղվել 2020 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել Է
«Ինչ վերաբերում Է «Թուրքական հոսքին», ապա դրա կառուցումն ընթանում Է հաստատված պլաններին համապատասխան: Դուք գիտեք՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Է միջկառավարական համաձայնագիր, հաստատված Է ճանապարհային քարտեզը եւ ամեն ինչ ընթանում Է ըստ գրաֆիկի, արդեն մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը կարելի կլինի գազ մատակարարել «Թուրքական հոսքով», խողովակաշարի երկու ուղեգծով»,-ասել Է Նովակը: Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ «Թուրքական հոսքով» մատակարարումների համար գերակա ուղղություններ են Բուլղարիան ու Ավստրիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



