Գազը «Թուրքական հոսքով» կարող Է մղվել 2020 թվականի հունվարի 1-ից. Նովակ
SOCIETY«Թուրքական հոսք» նախագծի իրագործումն ընթանում Է գրաֆիկի համաձայն. խողովակաշարի երկու ուղեգծով գազը կարող Է մղվել 2020 թվականի հունվարի 1-ից: Այդ մասին Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել Է
«Ինչ վերաբերում Է «Թուրքական հոսքին», ապա դրա կառուցումն ընթանում Է հաստատված պլաններին համապատասխան: Դուք գիտեք՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Է միջկառավարական համաձայնագիր, հաստատված Է ճանապարհային քարտեզը եւ ամեն ինչ ընթանում Է ըստ գրաֆիկի, արդեն մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը կարելի կլինի գազ մատակարարել «Թուրքական հոսքով», խողովակաշարի երկու ուղեգծով»,-ասել Է Նովակը: Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ «Թուրքական հոսքով» մատակարարումների համար գերակա ուղղություններ են Բուլղարիան ու Ավստրիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



