Ռաուլ Կաստրոն ասել է, թե երբ հրաժարական կտա
МЕЖДУНАРОДНОЕԿուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ լուրջ մտադրություն ունի հրաժարական տալ 2018թ. փետրվարի 24-ին, փոխանցում է РИА Новости-ն։
Կաստրո կրտսերը Կուբայի ղեկավար է դարձել 2008-ին, մինչ այդ նա 2 տարի կատարել է Կուբայի պետխորհրդի ղեկավարի պարտականություններն իր եղբոր` Ֆիդել Կաստրոյի հրաժարականից հետո։
2013-ին Կուբայի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը 2018-ի ընտրություններում։
«Ես, ինչպես ասել էի մեր կուսակցության վերջին նիստի ժամանակ և երբ ես առաջին անգամ ստանձնում էի պաշտոնը, 2018թ. փետրվարի 24-ին կավարտեմ և հրաժարական կտամ»,- ասել է Կաստրոն Մեքսիկա կատարած այցի ընթացքում։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



