Ռաուլ Կաստրոն ասել է, թե երբ հրաժարական կտա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ լուրջ մտադրություն ունի հրաժարական տալ 2018թ. փետրվարի 24-ին, փոխանցում է РИА Новости-ն։
Կաստրո կրտսերը Կուբայի ղեկավար է դարձել 2008-ին, մինչ այդ նա 2 տարի կատարել է Կուբայի պետխորհրդի ղեկավարի պարտականություններն իր եղբոր` Ֆիդել Կաստրոյի հրաժարականից հետո։
2013-ին Կուբայի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը 2018-ի ընտրություններում։
«Ես, ինչպես ասել էի մեր կուսակցության վերջին նիստի ժամանակ և երբ ես առաջին անգամ ստանձնում էի պաշտոնը, 2018թ. փետրվարի 24-ին կավարտեմ և հրաժարական կտամ»,- ասել է Կաստրոն Մեքսիկա կատարած այցի ընթացքում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



