Իբրահիմովիչը Սալահի գոլը չի համարում լավագույնը
СПОРТԱմերիկյան «Լոս Անջելես Գալաքս»-ի ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՖԻՖԱ-ի կողմից տարվա գոլ ճանաչված Մուհամեդ Սալահի գնդակը չի համարում լավագույնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BeFoot կայքը: «Ոչ Սալահի գոլը լավագույնը չէր և նա չպետք է ստանար այդ մրցանակը: Լավագույնը Ռոնալդուի` Չեմպիոնների լիգայում «Յուվենթուս»-ի դարպասն ուղարկած գնդակն է»,-ասել է Իբրահիմովիչը:
ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն մարզիչ` Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



