Իբրահիմովիչը Սալահի գոլը չի համարում լավագույնը
ՍՊՈՐՏԱմերիկյան «Լոս Անջելես Գալաքս»-ի ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՖԻՖԱ-ի կողմից տարվա գոլ ճանաչված Մուհամեդ Սալահի գնդակը չի համարում լավագույնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BeFoot կայքը: «Ոչ Սալահի գոլը լավագույնը չէր և նա չպետք է ստանար այդ մրցանակը: Լավագույնը Ռոնալդուի` Չեմպիոնների լիգայում «Յուվենթուս»-ի դարպասն ուղարկած գնդակն է»,-ասել է Իբրահիմովիչը:
ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն մարզիչ` Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



