Վրաստանի իշխանությունները նշել են կանեփի օրինականացման նպատակը
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի իշխանությունները մտադիր են կանեփի օրինականացումից ստացված միջոցներն օգտագործել բնակչության շրջանում աղքատության դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այս մասին հայտարարել է վրացական խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Վերջինիս խոսքով՝ ներկա պահին գլխավոր խնդիրն աղքատության մակարդակի կրճատումն է: «Եթե կանեփի մշակումը վնաս չի հասցնում հասարակությանը և մեծ օգուտ է բերում տնտեսությանը, արժի արդյո՞ք դրանից հրաժարվել: Դա մեր գլխավոր փաստարկն է: Մենք տեսնում ենք, որ տնտեսական տվյալների հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնց բախվել ենք 2012-ին: Մեր նպատակն աղքատության կրճատումն է»,- ասել է Կոբախիձեն:
Նա նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ պատգամավորները կսկսեն ակտիվորեն քննարկել ազատ կանեփի մասին օրինագիծը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



