Վրաստանի իշխանությունները նշել են կանեփի օրինականացման նպատակը
INTERNATIONAL NEWSՎրաստանի իշխանությունները մտադիր են կանեփի օրինականացումից ստացված միջոցներն օգտագործել բնակչության շրջանում աղքատության դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում է Грузия Online-ը, այս մասին հայտարարել է վրացական խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Վերջինիս խոսքով՝ ներկա պահին գլխավոր խնդիրն աղքատության մակարդակի կրճատումն է: «Եթե կանեփի մշակումը վնաս չի հասցնում հասարակությանը և մեծ օգուտ է բերում տնտեսությանը, արժի արդյո՞ք դրանից հրաժարվել: Դա մեր գլխավոր փաստարկն է: Մենք տեսնում ենք, որ տնտեսական տվյալների հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնց բախվել ենք 2012-ին: Մեր նպատակն աղքատության կրճատումն է»,- ասել է Կոբախիձեն:
Նա նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ պատգամավորները կսկսեն ակտիվորեն քննարկել ազատ կանեփի մասին օրինագիծը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



