Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 28-ին, կմասնակցի 25 թեկնածու, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով:
ԿԸՀ տվյալների համաձայն՝ թեկնածուների գրանցումն ավարտվել է, նախագահական աթոռի համար կպայքարի 25 թեկնածու, որոնցից 19-ն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից:
Նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 46 մարդ, որից 21-ի թեկնածության գրանցումը մերժվել է:
Նախագահական ընտրություններին կմասնակցեն նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ևս մի նախկին ԱԳ նախարար, միացյալ ընդդիմությունից Գրիգոլ Վաշաձեն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, այլք:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



