Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 28-ին, կմասնակցի 25 թեկնածու, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով:
ԿԸՀ տվյալների համաձայն՝ թեկնածուների գրանցումն ավարտվել է, նախագահական աթոռի համար կպայքարի 25 թեկնածու, որոնցից 19-ն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից:
Նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 46 մարդ, որից 21-ի թեկնածության գրանցումը մերժվել է:
Նախագահական ընտրություններին կմասնակցեն նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ևս մի նախկին ԱԳ նախարար, միացյալ ընդդիմությունից Գրիգոլ Վաշաձեն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, այլք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



