Նիկոլ Փաշինյանը Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ է տեղադրել
ОБЩЕСТВОԱշխատանքային երկօրյա այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել քաղաքի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ:
Նախատեսվում է, որ վաղը՝ սեպտեմբերի 14-ին կմեկնարկեն պաշտոնական հանդիպումները: ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաղը վարչապետը հանդիպելու է նաև Ֆրանսիայի հայ համայնքի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ֆրանսիա է մեկնել Էմանելու Մակրոնի հրավերով: Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



