Նիկոլ Փաշինյանը Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ է տեղադրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքային երկօրյա այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել քաղաքի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ:
Նախատեսվում է, որ վաղը՝ սեպտեմբերի 14-ին կմեկնարկեն պաշտոնական հանդիպումները: ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաղը վարչապետը հանդիպելու է նաև Ֆրանսիայի հայ համայնքի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ֆրանսիա է մեկնել Էմանելու Մակրոնի հրավերով: Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



