ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 9-ին՝ ժամը 17:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ո.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է ծառին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները Ա. Ո.-ի (1975 թ.) ոտքը դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



