ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ
SOCIETYՍեպտեմբերի 9-ին՝ ժամը 17:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ո.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է ծառին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները Ա. Ո.-ի (1975 թ.) ոտքը դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



