Գնդիկավոր գրիչի պատմության առեղծվածները
ОБЩЕСТВО
Գնդիկավոր գրիչը ստեղծել է հունգարացի Լասլո Բիրոն 1938 թվականին:
Իրականում այդպես չէ:
Առաջին գնդիկավոր գրիչը 1888 թվականին արտոնագրել է ամերիկացի Ջոն Լաուդը: Գրիչները հայտնի են հին ժամանակներից, մոտավորապես մ.թ.–ից 3000 տարի առաջ, այն հատում էին եղեգի ցողուններից։ Հետագայում գրելու համար սկսեցին օգտագործել փետուրները: Գրելու գործիքի լավագույն տեսակները պատրաստվում էին կարապի, հնդկահավի և սագի փետուրներից, որովհետև նրանք ունեին մեծ չափեր։ 18–րդ դարի վերջում սկսեցին պատրաստել «փետուրնեվերջում սկսեցին պատրաստել «փետուրների» բրոնզե տարբերակներ, որոնք ունեին թանաքով լցված կաթիլային անոթ: Միայն 1944 թվականին ավստրիացի Լասլո Բիրոն, ելնելով մեքենաների և զենքերի համար պատրաստվող գնդիկավոր առանցքակալի պատրաստման մեթոդներից, կաթիլային անոթին ավելացրեց գնդիկավոր մեխանիզմ և աշխարհին ներկայացրեց գնդիկավոր գրիչը և սկսեց դրա զանգվածային արտադրություն։
Բայց մինչ այդ, 1888 թվականին Ջոն Ջակոբս Լաուդը (1844 – 1916) ստեղծել էր առաջին գնդիկավոր գրիչը և արտոնագրել այն, սակայն նրա գյուտը չէր ներդրվել արտադրության մեջ և արտոնագրային ժամկետը ավարտվել էր: Լաուդը ամերիկացի գյուտարար էր: Նա ծնվել է ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի Վելմութ քաղաքում: Մասնագիտությամբ եղել է իրավաբան և ամբողջ կյանքում աշխատել է բանկերում: Իր գյուտը Լաուդը կոչել է «պտտվող ծայրով փետուր»: Լաուդը չկարողացավ սկսել գնդիկավոր գրիչների զանգվածային արտադրություն, քանի որ այն ժամանակ կար միայն փետուրով գրելու թանաք՝ «հնդկական թանաք»: Անգամ արտոնագրում նշված էր, որ թանաքը հաճախ թափվում է, քանի որ խիտ չէ: Այդ իսկ նպատակով առաջարկվում էր այդ գրիչով գրել կոպիտ մակերեսներին, օրինակ կաշվի, փայտի վրա: Ինչքան էլ Լաուդը փորձեց ստանալ խիտ թանաք, ոչինչ չստացվեց, թանաքը խտացնելիս այն պինդ մասեր էր առաջացնում, որը և խցանում էր գնդիկը, ընդ որում՝ ջերմաստիճանային տատանումները ավելի էին վատացնում գործը:
Գնդիկավոր գրիչի թանաքի պրոբլեմը լուծեցին հունգար Բիրո եղբայրները 1938 թվականին՝ Լաուդի մահից 22 տարի անց: Լասլո Բիրոն մասնագիտությամբ բժիշկ էր և ավտոսիրող, իսկ նրա եղբայրը՝ քիմիկոս. հենց սա էլ օգնեց գնդիկավոր գրիչ ստեղծելուն: 1940 թվականին փախչելով նացիստներից՝ նրանք բնակություն հաստատեցին Արգենտինայում: 1943 թվականին այստեղ նրանք արտոնագրեցին գնդիկավոր գրիչը և սկսեցին այն արտադրել: Նրանց առաջին հաճախորդը Բրիտանիայի ռազմաօդային ուժերն էին՝ գրիչը իրեն լավ էր դրսևորում անգամ մեծ բարձրություններում: Շուտով Բրիտանիայում գնդիկավոր գրիչ և «բիրո» խոսքերը հոմանիշներ դարձան: 1945 թվականին Բիրոն գնդիկավոր գրիչի արտադրության իրավունքը փոխանցեց ֆրանսիացի Մարսել Բիշին, որը և ստեղծեց հանրահայտ «BiC» ընկերությունը: Բիշը մի քիչ վերափոխելով Բիրոյի գնդիկավոր գրիչը՝ կազմակերպեց պլաստմասսե վեցանկյուն էժան գնդիկավոր գրիչների զանգվածային արտադրություն: Ներկայումս այդ ընկերությունը տարեկան արտադրում է 1,38 միլիարդ եվրոյի գրիչ: 2005 թվականին նա վաճառել է իր 100 միլիարդերորդ գնդիկավոր գրիչը
Ախ, այդ ամենագետ և ամեն ինչ իմացող ուսուցիչները: Պարզվում է, որ նրանք համարել են, որ գնդիկավոր գրիչը փչացնում է աշակերտի ձեռագիրը: Աշակերտներին արգելված է եղել գնդիկավոր գրիչով գրել ցածր դասարաններում, նրանք պետք է օգտագործեին փետուրով գրիչներ այնքան, մինչև ձևավորվի նրանց ձեռագիրը, և միայն դրանից հետո կարող են օգտագործել գնդիկավոր գրիչ: Միայն 1970–ականներին է այդ արգելքը հանվել, և աշակերտը արդեն չի եղել մշտապես թանաքոտ մատներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



