Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Կոկոսի միջուկը, որպես ներարկման նյութ

ОБЩЕСТВО


Մենք գիտենք, որ...

Կոկոսյան արմավենու ընկույզի ներսում գտնվում է կոկոսի կաթը:

Իրականում այդպես չէ:

Կոկոսի ընկույզի ներսում գտնվում է ոչ թե կոկոսի կաթը, այլ կոկոսի ջուրը: Կոկոսի կաթ ստացվում է միայն արհեստական եղանակով: Կոկոսի կաթ կարելի է ստանալ կոկոսի սպիտակ միջուկը քերելուց հետո ջրի մեջ լուծելով: Կոկոսի կաթը եռացնելով՝ կարելի է ստանալ կոկոսի սերուցք: Միայն քերելով ստացվում են կոկոսի փաթիլներ, իսկ դրանք հետագայում մամլելով՝ կարելի է ստանալ բնական կոկոսի յուղ: Կոկոսի կաթը պարունակում է 27 % ճարպեր, 6 % ածխաջրեր, 4 % սպիտակուցներ և վիտամիններ (В1, В2, В3, С) ու միկրոէլեմենտներ: Կոկոսյան արմավենին միակ բույսն է, որն իր ընկույզների մեջ ունենում է սերմնահեղուկ: Կոկոսի ջուրը կոկոսյան արմավենու նոր հասունացած ընկույզի սերմնահեղուկն է՝ իր աճի համար բնորոշ միջավայրում գտնվող բեղմնավորված սաղմ: Ընկույզի հետագա հասունացման ժամանակ վերջինիս մեջ են լցվում սպիտակ միջուկի քայքայման նյութերը և այն վերածվում է կաթի, որը հետագայում խտանում և վերածվում է, այսպես կոչված, «կոկոսի խնձորի»: Իրականում այս վիճակում կոկոսի ընկույզը ուտելու համար համարվում է ոչ պիտանի: Սաղմը, հետագայում սնվելով կաթով, աճում է և ճյուղավորվելով՝ դուրս է գալիս կոկոսի ընկույզի գագաթին գտնվող երեք անցքերից: 

Կոկոսի ընկույզի թարմ ջուրը լրիվ ստերիլ է, հարուստ է վիտամիններով և հանքանյութերով և ունի այն նույն իզոտոնիկ աղային տոկոսային բաղադրությունը, ինչ մարդու արյունը: Սա նշանակում է, որ այն կարող է փոխարինել ֆիզիոլոգիական լուծույթին և օգտագործվել որպես նրա փոխարինիչ ներերակային ներարկումների համար: Այն ունի լավ համային հատկություններ և հանդիսանում է լավ միջոց ծարավի հագեցման համար, բուժում է խումհարը: Այն արագ խմորվում է և նրանից ստացվում է հիասքանչ գինի:

Կոկոսյան արմավենին իր անունը ստացել է պորտուգալական coco («կապիկ») բառից: Սումատրայում կապիկներին վարժեցրել են ծառերից կոկոսներ հավաքել, քանի որ կոկոս հավաքելն իրականում վտանգավոր զբաղմունք է մարդու համար: Կոկոսյան արմավենու հայրենիքը ենթադրաբար Մալազիան է: Այն ունենում է 27–30 մետր բարձրություն, բնի հաստությունը 15–45 սանտիմետր է և հարթ, ծառի գագաթին գտնվում են լայն տերևները և պտուղները՝ ընկույզները: Կոկոսյան արմավենու ամեն ինչն է օգտագործվում: Նրա ընկույզի կաթը, սերուցքը, յուղը և փաթիլները օգտագործվում են ինչպես խոհարարության, այնպես էլ բժշկության մեջ: Արմավենու փայտանյութը լավ շինափայտ է, իսկ լայն տերևները օգտագործում են որպես տանիքի շինանյութ: Ֆիլիպինների նախկին նախագահ Ֆերդինանդ Մարկոսն իր համար կոկոսի ընկույզներից պալատ է կառուցել, որի արժեքը 10 միլիոն դոլար է: Ընդ որում, շենքը երկու հարկանի է: Կոկոսյան արմավենու արմատից բերանը ողողելու հեղուկ են ստանում: Ընկույզի կեղևը աղալուց հետո ստացված նյութը օգտագործվում է ռեակտիվ շարժիչները մաքրելու համար: Արդեն 3000 տարի համարվում է, որ կոկոսյան արմավենին աշխարհի ամենաօգտակար ծառն է: Հին սանսկրիտյան տեքստերում այն կոչվում է kalpa vriksha – ծառ, որը կյանք է տալիս:

Հետաքրքիր է, պարզվում է, որ «Ով եմ ես » կինոնկարում Ջեկի Չանի կոկոսի ընկույզից պատրաստած կաթոցիչը (капелница) և իրականացրած ներերակային ներարկումը այնքան էլ ֆանտաստիկայի ժանրից չէ: Ավելին, պարզվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս մեթոդը անգամ օգտագործվել է բրիտանացիների և ճապոնացիների կողմից, երբ ներերակային լուծույթ չի եղել:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию