Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 506-ի
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի Լոմբոկ զբոսաշրջային կղզում տեղի ունեցած վերջին երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 506-ի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով ավերվել է ավելի քան 74 հազար տուն և ենթակառուցվածքների օբյեկտներ, և ավելի քան 431 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը:
Հիշեցնենք, որ երեկ Լոմբոկ կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել:
Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7.9 կմ խորության վրա՝ մոտ կես միլիոն բնակչություն ունեցող Մատարա քաղաքացից 64 կմ հեռավորության վրա:
Օգոստոսի սկզբին Լոմբոկում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել էր ևս մի քանի ուժեղ ցնցում՝ դառնալով 436 մարդու մահվան պատճառ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



