Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 506-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Լոմբոկ զբոսաշրջային կղզում տեղի ունեցած վերջին երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 506-ի: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով ավերվել է ավելի քան 74 հազար տուն և ենթակառուցվածքների օբյեկտներ, և ավելի քան 431 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը:
Հիշեցնենք, որ երեկ Լոմբոկ կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել:
Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7.9 կմ խորության վրա՝ մոտ կես միլիոն բնակչություն ունեցող Մատարա քաղաքացից 64 կմ հեռավորության վրա:
Օգոստոսի սկզբին Լոմբոկում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել էր ևս մի քանի ուժեղ ցնցում՝ դառնալով 436 մարդու մահվան պատճառ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



