Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ ազատվել է պաշտոնից.նրան փոխարինել է 6-րդ վարչության պետը
ОБЩЕСТВОTert.am-ի տեղեկություններով ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել,համաձայն որոնց Քրեական հետախուզության վարչության պետն ազատվել է պաշտոնից և կատարվել է նոր նշանակում։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Այո, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ոստիկանապետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։
Ոստիկանությունից հաստատեցին նաև այն տեղեկությունը,որ նոր նշանակում է արվել և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ,ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



