Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ ազատվել է պաշտոնից.նրան փոխարինել է 6-րդ վարչության պետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ի տեղեկություններով ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել,համաձայն որոնց Քրեական հետախուզության վարչության պետն ազատվել է պաշտոնից և կատարվել է նոր նշանակում։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
«Այո, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ոստիկանապետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։
Ոստիկանությունից հաստատեցին նաև այն տեղեկությունը,որ նոր նշանակում է արվել և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ,ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



