Վ. Հովակիմյանը ժամանակին փորձել է ճնշում գործադրել վիրաբույժի նկատմամբ
ОБЩЕСТВОԱրարարտի մարզի նախկին մարզպետ , ՀՀ նախկին ոստիկանապետ , ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը բազմիցս ասել է, որ նախկին պաշտոնյան փորձել է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել։ Հետագայում պարզաբանվել է, որ խոսքը Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի մասին է: Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի։ Հովակիմյանը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պաշտոնանկությունից հետո 2011 թ. նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Գործը հասավ դատարան, սակայն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ։ Սակայն վերջինս իր անհաջողությունների համար մեղադրում էր Ալիկ Սարգսյանին, և լարվածություը շարունակել է պահպանվել:
Օրերս Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի քննչական ծառայություն վարդգես Հովակիմյանի դեմ:
Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում մանրամասնեց, թե ինչո՞ւ է ինքը դիմել ՀՔԾ: Ըստ այդմ, 2008-2010 թվականներին, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանը բազմիցս փորձել է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել ՝ նամակներ ուղարկելու ճանապարհով: Վարդգես Հովակիմյանը, հիշեցնենք, ՀՀԿ կենտրոնական գրասենյակ նամակ էր ուղարկել, որ դեռեւս ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանն իր նկատմամբ շինծու մեղադրանք է ներկայացրել եւ քրեական գործ հարուցել` իր ունեցվածքին տիրանալու նպատակով։ «Ոչ մեկը թող չփորձի իր անունը բերել, համադրել ինձ հետ: Արեք իմ ծննդավայր եւ հարցրեք, թե ով ով է: Ես մաքուր մարդ եմ, մաքուր եմ ապրել ու իմ խիղճը հանգիստ է, օրենքի առջեւ պատասխան տալու որեւիցե խնդիր ես չունեմ: Իմ բոլոր արարքների համար պատասխանատու եմ»,- ասաց Ալիկ Սարգսյանը և շարունակելով թեման՝ նշեց, որ մինչեւ հիմա պարզապես լուրջ չի վերաբերվել այդ ամենին, հիմա հասկացել է, որ «մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն,
շորթման և շանտաժի լեզվով խոսողը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ ու վճարի բարոյական վնասի փոխհատուցում, որը ես պատրաստվում եմ բարեգործական կամ հատուկ խնամքի կենտրոններին նվիրաբերել: Ես վճռական եմ քանի որ կորցնելու ոչինչ չունեմ»: Ասում է` զրպարտությունը զուր փորձ է, քանի որ ինքը երբեք ոչինչ չի
թաքցրել, այդ թվում՝ իր ունեցած սեփականությունը. «Ես բազմիցս ասել եմ, նորից կրկնում եմ՝ ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր եւ անբիծ է անցել։ Ես զբաղվել եմ իմ գործով։ Ինչ կարողություն ունեմ՝ դրա համար համապատասխան բացատրություն եւ արդարացում ունեմ»:
Հավելենք, որ 2011 թվականին Վ. Հովակիմյանի որդին ծեծկռտուքի մասնակից էր դարձել «Նոր Արտաշատ» ռեստորոնում, ում, սակայն, հետագայում դատարանը տուժող ճանաչեց, մեկ այլ դրվագում վերջինս խնդիրներ է ունեցել Արտաշատում հայտնի մեկ այլ երիտասարդի դանակահարության գործով (Գոգոլի Ռուբոյի որդու). ըստ տարածված լուրերի, Վ.Հովակիմյանը փորձել է իր որդուն պաշտպանել Արտաշատի ԲԿ վիրաբույժ Ազատ Հովակիմյանի նկատմամբ ճնշում գործադրելու եղանակով դանակահարվածի բժշկական բնութագիրը մեղմ գրելու միջոցով, որը չի հաջողվել, սակայն բժշկի և Վ. Հովակիմյանի հարաբերությունները լարվել են: Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև
բժիշկ Ա. Հովակիմյանի հետ, բայց վերջինս, երբ իմացավ թեման, չցանկացավ հայտնել մանրամասները, պարզապես ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց , փոխարենը ասաց , որ նման բան հիշում է, սակայն անցած գնացած բան է համարում:



