Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Վ. Հովակիմյանը ժամանակին փորձել է ճնշում գործադրել վիրաբույժի նկատմամբ

SOCIETY

 Արարարտի մարզի նախկին մարզպետ , ՀՀ նախկին ոստիկանապետ , ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը բազմիցս ասել է, որ նախկին պաշտոնյան փորձել է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել։ Հետագայում պարզաբանվել է, որ խոսքը Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի մասին է: Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի։ Հովակիմյանը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Պաշտոնանկությունից հետո 2011 թ. նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Գործը հասավ դատարան, սակայն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ։ Սակայն վերջինս իր անհաջողությունների համար մեղադրում էր Ալիկ Սարգսյանին, և լարվածություը շարունակել է պահպանվել:

Օրերս Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի քննչական ծառայություն վարդգես Հովակիմյանի դեմ:

Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում մանրամասնեց, թե ինչո՞ւ է ինքը դիմել ՀՔԾ: Ըստ այդմ, 2008-2010 թվականներին, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանը բազմիցս փորձել է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել ՝ նամակներ ուղարկելու ճանապարհով: Վարդգես Հովակիմյանը, հիշեցնենք, ՀՀԿ կենտրոնական գրասենյակ նամակ էր ուղարկել, որ դեռեւս ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանն իր նկատմամբ շինծու մեղադրանք է ներկայացրել եւ քրեական գործ հարուցել` իր ունեցվածքին տիրանալու նպատակով։ «Ոչ մեկը թող չփորձի իր անունը բերել, համադրել ինձ հետ: Արեք իմ ծննդավայր եւ հարցրեք, թե ով ով է: Ես մաքուր մարդ եմ, մաքուր եմ ապրել ու իմ խիղճը հանգիստ է, օրենքի առջեւ պատասխան տալու որեւիցե խնդիր ես չունեմ: Իմ բոլոր արարքների համար պատասխանատու եմ»,- ասաց Ալիկ Սարգսյանը և շարունակելով թեման՝ նշեց, որ մինչեւ հիմա պարզապես լուրջ չի վերաբերվել այդ ամենին, հիմա հասկացել է, որ «մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն,
շորթման և շանտաժի լեզվով խոսողը պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ ու վճարի բարոյական վնասի փոխհատուցում, որը ես պատրաստվում եմ բարեգործական կամ հատուկ խնամքի կենտրոններին նվիրաբերել: Ես վճռական եմ քանի որ կորցնելու ոչինչ չունեմ»: Ասում է` զրպարտությունը զուր փորձ է, քանի որ ինքը երբեք ոչինչ չի
թաքցրել, այդ թվում՝ իր ունեցած սեփականությունը. «Ես բազմիցս ասել եմ, նորից կրկնում եմ՝ ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր եւ անբիծ է անցել։ Ես զբաղվել եմ իմ գործով։ Ինչ կարողություն ունեմ՝ դրա համար համապատասխան բացատրություն եւ արդարացում ունեմ»:

Հավելենք, որ 2011 թվականին Վ. Հովակիմյանի որդին ծեծկռտուքի մասնակից էր դարձել «Նոր Արտաշատ» ռեստորոնում, ում, սակայն, հետագայում դատարանը տուժող ճանաչեց, մեկ այլ դրվագում վերջինս խնդիրներ է ունեցել Արտաշատում հայտնի մեկ այլ երիտասարդի դանակահարության գործով (Գոգոլի Ռուբոյի որդու). ըստ տարածված լուրերի, Վ.Հովակիմյանը փորձել է իր որդուն պաշտպանել Արտաշատի ԲԿ վիրաբույժ Ազատ Հովակիմյանի նկատմամբ ճնշում գործադրելու եղանակով դանակահարվածի բժշկական բնութագիրը մեղմ գրելու միջոցով, որը չի հաջողվել, սակայն բժշկի և Վ. Հովակիմյանի հարաբերությունները լարվել են: Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև
բժիշկ Ա. Հովակիմյանի հետ, բայց վերջինս, երբ իմացավ թեման, չցանկացավ հայտնել մանրամասները, պարզապես ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց , փոխարենը ասաց , որ նման բան հիշում է, սակայն անցած գնացած բան է համարում:

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App