Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը
МЕЖДУНАРОДНОЕՈւթսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ն:
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Քոֆի Անանի մասին գրառում է կատարել:
«Այսօր մենք սգում ենք մեծ մարդու և առաջնորդի՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահը»,- ասված է հաղորդագրությունում:
Քոֆի Անանը 1997 թվականի հունվարի 1-ից մինչ 2006 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



