Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը
INTERNATIONAL NEWSՈւթսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ն:
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Քոֆի Անանի մասին գրառում է կատարել:
«Այսօր մենք սգում ենք մեծ մարդու և առաջնորդի՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահը»,- ասված է հաղորդագրությունում:
Քոֆի Անանը 1997 թվականի հունվարի 1-ից մինչ 2006 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



