«Ռեալը» պարտավոր է ամեն ինչ նվաճել. Գլխավոր մարզիչ
СПОРТ«Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Աթլետիկոյի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին․
«Մենք ինչ-որ հատուկ ճնշում չենք զգում միայն այն պատճառով, որ խաղալու ենք «Աթլետիկոյի» հետ։ Սա վճռորոշ հանդիպում է, պայքար տիտղոսի համար, ուստի ջանք չենք խնայի։ Մենք պարտավոր ենք նվաճել ամեն ինչ։
Ակումբն ամեն ինչ անում է, որ մենք լավագույն պայմաններում աշխատենք։ Կփորձենք առավելագույն արդյունքի հասնել ինչպես թիմային, այնպես էլ անհատական խաղի տեսանկյունից։ Մենք ունենալու ենք թիմի ֆուտբոլիստների մեծամասնությանը համապատասխան հստակ ծրագիր»,- Լոպետեգիի խոսքը մեջբերել է «Marca»-ն։
Հավելենք, որ «Ռեալ»-«Աթլետիկո» հանդիպումը կայանալու է օգոստոսի 15-ին, Տալլինում։
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



