«Ռեալը» պարտավոր է ամեն ինչ նվաճել. Գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏ«Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Աթլետիկոյի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին․
«Մենք ինչ-որ հատուկ ճնշում չենք զգում միայն այն պատճառով, որ խաղալու ենք «Աթլետիկոյի» հետ։ Սա վճռորոշ հանդիպում է, պայքար տիտղոսի համար, ուստի ջանք չենք խնայի։ Մենք պարտավոր ենք նվաճել ամեն ինչ։
Ակումբն ամեն ինչ անում է, որ մենք լավագույն պայմաններում աշխատենք։ Կփորձենք առավելագույն արդյունքի հասնել ինչպես թիմային, այնպես էլ անհատական խաղի տեսանկյունից։ Մենք ունենալու ենք թիմի ֆուտբոլիստների մեծամասնությանը համապատասխան հստակ ծրագիր»,- Լոպետեգիի խոսքը մեջբերել է «Marca»-ն։
Հավելենք, որ «Ռեալ»-«Աթլետիկո» հանդիպումը կայանալու է օգոստոսի 15-ին, Տալլինում։
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
«Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ». ավագ սերժանտ Վաչագան...



