Թուրքիան տնտեսական պատերազմի թիրախում է. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է երկրի՝ ազգային արժույթի արժեզրկման հետևանքով ճգնաժամում լինելը, գրում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը:
Դրանից հետո թուրքական լիրան 18%-ով անկում է արձանագրել, ինչը Էրդողանի բնորոշմամբ՝ «Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմի առաջին հրթիռն է»:
«Թուրքիան հայտնվել է տնտեսական պատերազմի թիրախում»,-հայտարարել է Էրդողանը՝ կոնկրետ որևէ երկրի անուն չտալով:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «երկիրը ծանր դրության մեջ չէ, այն չի փլուզվում, չի սնանկանում և ոչ էլ ճգնաժամի մեջ է»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



