Թուրքիան տնտեսական պատերազմի թիրախում է. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է երկրի՝ ազգային արժույթի արժեզրկման հետևանքով ճգնաժամում լինելը, գրում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը:
Դրանից հետո թուրքական լիրան 18%-ով անկում է արձանագրել, ինչը Էրդողանի բնորոշմամբ՝ «Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմի առաջին հրթիռն է»:
«Թուրքիան հայտնվել է տնտեսական պատերազմի թիրախում»,-հայտարարել է Էրդողանը՝ կոնկրետ որևէ երկրի անուն չտալով:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «երկիրը ծանր դրության մեջ չէ, այն չի փլուզվում, չի սնանկանում և ոչ էլ ճգնաժամի մեջ է»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



