Ստամբուլի միջազգային օդանավակայանում երկու օդանավ է բախվել
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում անզգուշության պատճառով բախվել են թուրքական Turkish Airlines և մարոկկոյական Royal Air Moroc ավիաընկերություններին պատկանող օդանավեր, այս մասին տեղեկացնում է «Հյուրրիյեթ» պարբերականը։
Հայտնի է, որ Ստամբուլ-Կասաբլանկա ավիաթռիչքն իրականացնող Royal Air Moroc-ի ինքնաթիռի օդաչուն թռիչքի պատրաստվելիս անզգուշորեն դիպչել է դեպի Աթենք ուղևորությանը պատրաստվող թուրքական Boeing-777-ի պոչին։
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, երկու ինքնաթիռներն էլ թեթևակիորեն վնասվել են։ Նշվում է, որ Turkish Airlines-ի՝ Ստամբուլ-Աթենք չվերթի ուղևորները թռիչքը ստիպված են եղել կատարել մեկ այլ օդանավով։ Դեպքի առնչությամբ սկսված է հետաքննություն։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



