Ստամբուլի միջազգային օդանավակայանում երկու օդանավ է բախվել
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում անզգուշության պատճառով բախվել են թուրքական Turkish Airlines և մարոկկոյական Royal Air Moroc ավիաընկերություններին պատկանող օդանավեր, այս մասին տեղեկացնում է «Հյուրրիյեթ» պարբերականը։
Հայտնի է, որ Ստամբուլ-Կասաբլանկա ավիաթռիչքն իրականացնող Royal Air Moroc-ի ինքնաթիռի օդաչուն թռիչքի պատրաստվելիս անզգուշորեն դիպչել է դեպի Աթենք ուղևորությանը պատրաստվող թուրքական Boeing-777-ի պոչին։
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, երկու ինքնաթիռներն էլ թեթևակիորեն վնասվել են։ Նշվում է, որ Turkish Airlines-ի՝ Ստամբուլ-Աթենք չվերթի ուղևորները թռիչքը ստիպված են եղել կատարել մեկ այլ օդանավով։ Դեպքի առնչությամբ սկսված է հետաքննություն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



