Երևանում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոմեքենային. կա տուժած
ОБЩЕСТВОՕգոստոսի 8-ին, ժամը 15:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Պ., ծնված 1951 թ.) բախվել է կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Է. Շ., ծնված 1997 թ.) և կողաշրջվել:
Ս. Պ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



