Երևանում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոմեքենային. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 8-ին, ժամը 15:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Պ., ծնված 1951 թ.) բախվել է կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Է. Շ., ծնված 1997 թ.) և կողաշրջվել:
Ս. Պ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ԳԱԶել մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



