Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալների համաձայն հասել է վեցի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսպանիայի Քաղաքացիական գվարդիային:
Նշվում է, որ մահացածների թվում է 40-ամյա գերմանացի զբոսաշրջիկը, որի դին հայտնաբերել են Կասերես նահանգի Կանիավերալ մունիցիպալիտետում: Տղամարդու մահվան պաշտոնական պատճառը կհայտարարվի դիահերձումից հետո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսպանիայում մահացել է40 աստիճան օդի ջերմաստիճանի պայմաններում ասֆալտ փռող բանվորը: Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հարավ-արևելքում՝ Մուրսիա քաղաքում:
Օդերևութաբանների հաղորդմամբ՝ այսպես կոչված «շոգի ալիքը» Պիրենեյան թերակղզի է եկել Աֆրիկայից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



