Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
INTERNATIONAL NEWSԻսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալների համաձայն հասել է վեցի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսպանիայի Քաղաքացիական գվարդիային:
Նշվում է, որ մահացածների թվում է 40-ամյա գերմանացի զբոսաշրջիկը, որի դին հայտնաբերել են Կասերես նահանգի Կանիավերալ մունիցիպալիտետում: Տղամարդու մահվան պաշտոնական պատճառը կհայտարարվի դիահերձումից հետո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսպանիայում մահացել է40 աստիճան օդի ջերմաստիճանի պայմաններում ասֆալտ փռող բանվորը: Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հարավ-արևելքում՝ Մուրսիա քաղաքում:
Օդերևութաբանների հաղորդմամբ՝ այսպես կոչված «շոգի ալիքը» Պիրենեյան թերակղզի է եկել Աֆրիկայից:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



