Ереван, 22.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանի բարձր լեգիտիմության հարցը ներքին օգտագործման համար է ու դրսում չի աշխատում. Արմեն Բադալյան

ОБЩЕСТВО

Tert.am-ի հետ զրույցում ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն անդրադառնում է հարցին, թե արդյոք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից ու Երևանի արձագանքից հետո հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ, ինչպես նաև հարցին, թե օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը կարո՞ղ է արդյոք դառնալ արտաքին քաղաքական գործուն խաղաքարտ: 

-Պարո՛ն Բադալյան, օգոստոսի 17-ին հանրահավաք է, որի առանցքում է լինելու Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը: Այսուհանդերձ, վարչապետի թիմի առանցքային անդամներից մեկը Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո «Ֆեյսբուքում» գրեց, որ սա լինելու է ՀՀ ինքնիշխանության հանրահավաքը, թեպետ սա անմիջապես սրբագրվեց Արարատ Միրզոյանի մակարդակով։ Շատ փորձագետներ համարում են, որ սրված հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին այս հանրահավաքը վարչապետի համար կարևոր է հետևյալով, որ նա ցանկանում է Բրյուսելին ու հատկապես Մոսկվային ցույց տալ, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին, և ի տարբերություն նախորդ իշխանությունների` ինքն ունի ժողովրդի վստահությունը: Բայց հարց՝ արդյո՞ք այս մեծ լեգիտիմության գործոնն արտաքին խաղաքարտ է: Թե՞, այնուամենայնիվ, դա շատ կարևոր է իր համար որպես ներքին հարց՝ երկրի ներսում: 

-Դրսում սա չի աշխատում, որովհետև «դուրսը» առաջնորդվում է ռեալպոլիտիկայով՝ անկախ նրանից՝ դու լեգիտիմ ես, չես, ժողովրդավար ես, թե չէ, երբ մեր շահերը համընկնում են, նրանք համագործակցում են, եթե չեն համընկնում, չեն համագործակցում: Եվ լեգիտիմության հարցը ներքին օգտագործման համար է, ոչ թե արտաքին: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ: Օրինակ՝ Եվրամիությունը բավականին լավ համագործակցում է Չինաստանի հետ, որը, առհասարակ, ժողովրդավարական երկիր չէ, այնտեղ չկա ժողովրդավարություն, բայց շահերը համապատասխանում են և նորմալ համագործակցում են: Այնպես որ, այդ՝ երկրում ժողովրդավարության, հեղափոխություն իրականացնելու գործոնը, որն այսօրվա իշխանությունները ցանկանում են վաճառել Եվրամիությանը, չի անցնում: 

-Անգամ Եվրամիությա՞ն մոտ չի անցնում: 

-Ես խոսում էի ԵՄ-ի մասին, որը ժողովրդավարական արժեքների վրա ստեղծված միություն է, բայց արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է պրագմատիկ շահերով: Իսկ ՌԴ-ին հանրահավաքով ինչ-որ մի բան ցույց տալն անիմաստ է, եթե անգամ 100 հազար մարդ դուրս գա, որովհետև Ռուսաստանի համար բացարձակապես միևնույն է՝ դու ժողովրդավա՞ր ես, թե ոչ: Եվ որևէ հանրահավաք չի կարող Ռուսաստանին ինչ-որ մի բան ապացուցել: 

-Քաղաքական գործիչ, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերություններում երբևէ նման խորը ճգնաժամ չի եղել, այլ մարդիկ, հակառակը, ասում են՝ ի՞նչ է եղել, մենք ինքնիշխան երկիր ենք, իրենք միջամտում են մեր ներքին գործերին, և այլն: Համարո՞ւմ եք, որ միջադեպն այսքանով սպառված է՝ հաշվի առնելով այն, որ ՌԴ պաշտպանության փոխնախարարը երեկ հայտարարեց, որ արտոնյալ գներով ՌԴ-ից զենքի վաճառքի գործարքին որևիցե վտանգ չի սպառնում: 

-Նախ, արձանագրեմ, որ եղած միջադեպը որևիցե ձևով չի ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Խնդիրն անգամ այդ միջադեպը չէ, հարցադրումն այն չէ, թե սա կանդրադառնա՞ հայ-ռուսական հարաբերությունների վրա, թե ոչ: Խնդիրն այն է, որ Հայաստանը արտաքին քաղաքական հեռանկարային կոնցեպտ չունի: Սա է ամենամեծ խնդիրը, և ոչ թե հայ-ռուսական ինչ-որ հարաբերություններ կամ ճգնաժամեր: Եվ սա է, որ ժամանակ առ ժամանակ ծնելու է անհասկանալիություն: Դա ճգնաժամ չէ: 

-Չհասկացվածություն: 

-Անհասկանալիություն է: Այսինքն՝ չեն հասկանում որոշ բաներ: Դա ճգնաժամ չէ, դա այդ վիճակն է, որը հիմնված է նրա վրա, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքական հեռանկար, հասկանալի չէ՝ ինչն է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման հետագա կոնտեքստը: Եվ խնդիրն այն է, որ իրենք չեն հասկանում, թե դու ինչ ես ուզում: Հայաստանն ասում է, որ ինքը շարունակելու է նույն արտաքին քաղաքականությունը, խորացնելու է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցության արդյունավետությունն է բարձրացնելու, բայց չի բացատրում՝ խորացում ասելով ի՞նչ է հասկանում: Եվ երկրորդ՝ անհասկանալի են նաև Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ արտաքին քաղաքական կապերը: Ավելին՝ վերջին երկուսի պարագայում չկա նաև քաղաքական օրակարգ: Սա է Հայաստանի մեծագույն պրոբլեմը, ոչ թե այն, թե ՌԴ-ն մեր ասածներն ինչպես կընկալի: 

-Մայիսի 8-ին ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրվելուց առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հանրապետական պատգամավորները չկարողացան Փաշինյանից կորզել որևէ փաստ, խոսք, որը ՌԴ-ի կողմից լավ չէր ընկալվի, սակայն նա հիմա անում է քայլեր, որոնք մեղմ ասած, ՌԴ իշխանությունների «սրտով կարող են չլինել»: Ինչո՞ւ թույլ տրվեց Երևան-Մոսկվա այս երկխոսությունը: Ի վերջո, ռուսները պնդում են, թե իրենք ասում են, որ ընդամենը նախապես Խաչատուրովին պետք էր փոխարինել որևէ այլ գեներալով: Իսկ հետո, ձեր ներքին գործն է, քրեական հետապնդում արեք, դատեք, կալանավորեք, բայց կասկածի տակ մի դրեք ռազմաքաղաքական բլոկի ղեկավարի ստորագրությունները տարբեր փաստաթղթերի տակ: Այլ կերպ ասած՝ ռուսական կողմի բողոքը Ձեզ համար հասկանալի՞ է: 

-Ռուսները չեն բողոքում, իրենք պաշտոնապես հայտարարել են, որ այն, ինչ տեղի է ունենում Խաչատուրովի հետ կապված, Հայաստանի ներքին գործն է: Նաև, իհարկե, ասացին, որ դա կարող է խնդիրներ առաջացնել ՀԱՊԿ-ի հետագա ինտեգրացիոն պրոցեսների համար: 

-Իրենք փորձագիտական մակարդակով ասել են՝ նա ունի հայկական ազգանուն, բայց նա միջազգային պաշտոնյա է, որին պետք էր նախապես հետ կանչել, փոխարինել մեկ այլ գեներալով, հետո դատել: 

-Կապ չունի՝ պաշտոնյա է, թե չէ, և կրկնում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում խնդիր չկա, կան անհասկանալիության պահեր, երբ մի երևույթ Հայաստանի կողմից մի կերպ է մեկնաբանվում, ՌԴ-ի կողմից՝ մեկ այլ: Այս անհասկանալիության պահերն անցնում են: Իհարկե, կարող են հետագայում էլ առաջանալ: 

- Միջադեպն այլևս սպառվա՞ծ է, այսինքն: 

- Այո: 

- Ասում եք՝ Փաշինյանը չունի արտաքին քաղաքական հայեցակարգ, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ: 

-Չգիտեմ՝ ինչու չունի, բայց նա ինչ ընտրվել է, ամեն հնարավոր վայրերում ու բոլոր հնարավոր լրատվամիջոցներին ասում է, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվելու, և ինքը հավատարիմ է մնալու Ռուսաստանին: Դա կարելի է մեկ անգամ ասել, մի քանի անգամ չի կարելի ասել, որովհետև մի 10 անգամ ասելուց հետո ՌԴ ղեկավարությունը Լավրովի բերանով մի միջամտություն Հայաստանի ներքին գործերին իրականացրեց: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ ռուսներն ասում են, որ դու հավատարիմ ես մնում, բայց դա Ռուսաստանի վրա չի ազդում: Հետևաբար՝ Հայաստանը սա պետք է դադարեցնի, որովհետև սա իրեն սպառել է: Կրկնում եմ՝ չկա նաև ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կոնցեպտ, այն դեպքում, երբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը շատ հստակ ասաց, որ եթե դու չես փոխում ԵՄ-ի նկատմամբ քո վերաբերմունքը, ուրեմն՝ մի սպասիր Եվրամիությունից: Ավելին՝ մենք տեսնում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունների քաղաքական օրակարգը ձևավորելու փոխարեն իշխանություններն ամեն քայլ անում են հայ-ամերիկյան PR հարաբերությունները զարգացնելու համար: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին ՀՀ ղեկավարը ԱՄՆ ղեկավարի հետ մեկ ձեռքսեղմում ունենա, դա նկարահանվի և դա ցույց տան որպես հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացում: Դա հայ-ամերիկան քաղաքական օրակարգ չէ, ընդամենը հայ-ամերիկյան PR հարաբերություններ են: 

 
 
Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе