Ճանաչվել են Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների 58 մարմիններ
МЕЖДУНАРОДНОЕՆոյեմբերի 5-ի առավոտվա դրությամբ ճանաչվել են Եգիպտոսում A321-ի ավիաղետի հետեւանքով զոհվածներից 58-ի մարմինները: Այդ մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Վլադիմիր Պուչկովի ղեկավարությամբ կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել Է ՌԴ-ի առողջապահության առաջին փոխնախարար Իգոր Ղահրամանյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Նոյեմբերի 5-ի առավոտվա դրությամբ ճանաչվել են 58 զոհվածների մարմիններ»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում հերթապահում են շտապ օգնության 10 բրիգադներ, ճանաչման գործընթացի իրականացման վայրում կազմակերպված Է շարժական բժշկական լաբորատորիա:
Իր հերթին ԱԻՆ-ի փոխնախարար Լեոնիդ Բելյաեւը հայտնել Է, որ հինգշաբի հարազատներին Է հանձնվել զոհվածների արդեն չորս մարմին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



