Ճանաչվել են Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների 58 մարմիններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 5-ի առավոտվա դրությամբ ճանաչվել են Եգիպտոսում A321-ի ավիաղետի հետեւանքով զոհվածներից 58-ի մարմինները: Այդ մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Վլադիմիր Պուչկովի ղեկավարությամբ կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել Է ՌԴ-ի առողջապահության առաջին փոխնախարար Իգոր Ղահրամանյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Նոյեմբերի 5-ի առավոտվա դրությամբ ճանաչվել են 58 զոհվածների մարմիններ»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում հերթապահում են շտապ օգնության 10 բրիգադներ, ճանաչման գործընթացի իրականացման վայրում կազմակերպված Է շարժական բժշկական լաբորատորիա:
Իր հերթին ԱԻՆ-ի փոխնախարար Լեոնիդ Բելյաեւը հայտնել Է, որ հինգշաբի հարազատներին Է հանձնվել զոհվածների արդեն չորս մարմին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



