Քերին եւ Լավրովը քննարկել են Սիրիայի շուրջ հաջորդ հանդիպման նախապատրաստումը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ «Վիեննայի ձեւաչափով» հաջորդ հանդիպման նախապատրաստումը: Այդ մասին, լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Դա կարճատեւ խոսակցություն էր, որը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, վերաբերում էր հաջորդ հանդիպման կազմակերպմանը»,- ասել է նա: Քիրբիի խոսքով՝ «զրույցը կազմակերպչական բնույթ է կրել»:
Նա հրաժարվել է ճշտել, թե կողմերն արծարծել են արդյոք Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, որն առաջարկել է անցկացնել Մոսկվան, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
3
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



