Քերին եւ Լավրովը քննարկել են Սիրիայի շուրջ հաջորդ հանդիպման նախապատրաստումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ «Վիեննայի ձեւաչափով» հաջորդ հանդիպման նախապատրաստումը: Այդ մասին, լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Դա կարճատեւ խոսակցություն էր, որը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, վերաբերում էր հաջորդ հանդիպման կազմակերպմանը»,- ասել է նա: Քիրբիի խոսքով՝ «զրույցը կազմակերպչական բնույթ է կրել»:
Նա հրաժարվել է ճշտել, թե կողմերն արծարծել են արդյոք Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, որն առաջարկել է անցկացնել Մոսկվան, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



