Ստամբուլում կեղծ խմիչքից մահացածների թիվը հասել է 26-ի
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում կեղծ ոգելից խմիչքի օգտագործման հետևանքով թունավորումից մահացածների թիվը հասել է 26-ի:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի տարբեր հիվանդանոցներ հոկտեմբերի 18-ից դիմել են 91 մարդ: Նրանցից 9-ի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Ստամբուլում տասնյակ մարդիկ որովայնում ցավերի և տեսողության կորստի բողոքներով դիմել են հիվանդանոցներ: Բժշկական քննությունից հետո պարզվել է, որ նրանք թունավորվել են կեղծ ոգելից խմիչքից: Հիվանդանոց դիմածների խոսքով` իրենք օգտագործել են Թուրքիայում արտադրվող «ռաքը» կոչվող ազգային ալկոհոլային խմիչք: Իրավապահ մարմինները ձերբակալել են կեղծ սպիրտային խմիչքի արտադրության մեջ կասկածվող 14 մարդու:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



