Ստամբուլում կեղծ խմիչքից մահացածների թիվը հասել է 26-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում կեղծ ոգելից խմիչքի օգտագործման հետևանքով թունավորումից մահացածների թիվը հասել է 26-ի:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի տարբեր հիվանդանոցներ հոկտեմբերի 18-ից դիմել են 91 մարդ: Նրանցից 9-ի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Ստամբուլում տասնյակ մարդիկ որովայնում ցավերի և տեսողության կորստի բողոքներով դիմել են հիվանդանոցներ: Բժշկական քննությունից հետո պարզվել է, որ նրանք թունավորվել են կեղծ ոգելից խմիչքից: Հիվանդանոց դիմածների խոսքով` իրենք օգտագործել են Թուրքիայում արտադրվող «ռաքը» կոչվող ազգային ալկոհոլային խմիչք: Իրավապահ մարմինները ձերբակալել են կեղծ սպիրտային խմիչքի արտադրության մեջ կասկածվող 14 մարդու:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



