Որոշ զինծառայողներ հանրահավաքների մասնակցելու ցանկություն են հայտնում. ՊԲ- ում ահազանգեր են լինում
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երբեմն ահազանգեր է ստանում այն մասին, որ զինծառայողները մոտենում և դիմում են սպաների ու այլ զինծառայողների, որպեսզի մասնակցեն հանրահավաքների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում` անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին, ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Մենք բոլորին զգուշացրել ենք, որ օրենքով ու Սահմանադրությամբ՝ իրենք չեն կարող քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների անդամներ, վարձու աշխատողներ լինել, մասնակցել հավաքների»,-ասաց ՊԲ նախարարը:
Մնացականյանը հերքեց լուրերը, թե ահազանգերը կարող են կապ ունենալ Արցախի նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի հետ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



