Որոշ զինծառայողներ հանրահավաքների մասնակցելու ցանկություն են հայտնում. ՊԲ- ում ահազանգեր են լինում
SOCIETYԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երբեմն ահազանգեր է ստանում այն մասին, որ զինծառայողները մոտենում և դիմում են սպաների ու այլ զինծառայողների, որպեսզի մասնակցեն հանրահավաքների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում` անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին, ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Մենք բոլորին զգուշացրել ենք, որ օրենքով ու Սահմանադրությամբ՝ իրենք չեն կարող քաղաքական կամ հասարակական կազմակերպությունների անդամներ, վարձու աշխատողներ լինել, մասնակցել հավաքների»,-ասաց ՊԲ նախարարը:
Մնացականյանը հերքեց լուրերը, թե ահազանգերը կարող են կապ ունենալ Արցախի նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի հետ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



