Հունաստանում լայնամաշտաբ անտառային հրդեհ է բռնկվել՝ տարածվելով դեպի բնակավայրեր
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Հրդեհի բռնկման պաճառները դեռևս անհայտ են:
Հրդեհաշիջման աշխատանքներին 4 ինքնաթիռ և երկու ուղղաթիռ է ներգրավվել: Երկրի վրա կրակի դեմ պայքար են մղում 110 հրշեջ փրկարար և 47 տրանսպորտային միջոց:
Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է դեպի այլ բնակավայրեր, գյուղերից երեքում տներ են այրվել: Միևնույն ժամանակ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի գլխավերևում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



