Հունաստանում լայնամաշտաբ անտառային հրդեհ է բռնկվել՝ տարածվելով դեպի բնակավայրեր
INTERNATIONAL NEWSՀունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Հրդեհի բռնկման պաճառները դեռևս անհայտ են:
Հրդեհաշիջման աշխատանքներին 4 ինքնաթիռ և երկու ուղղաթիռ է ներգրավվել: Երկրի վրա կրակի դեմ պայքար են մղում 110 հրշեջ փրկարար և 47 տրանսպորտային միջոց:
Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է դեպի այլ բնակավայրեր, գյուղերից երեքում տներ են այրվել: Միևնույն ժամանակ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի գլխավերևում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



