«Բոհեմիա Ռեզորթ»-ի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին. Վերջինս մահացել է (ֆոտո)
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզում, հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում մարզի Լճափ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռուբեն Հ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 TG 774 համարանիշի ավտոմեքենայով Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սեւան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Իսակովին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սեւան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ռուբեն Հ.-ն աշխատում է Գեղարքունիքի մարզում գործող «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



