«Բոհեմիա Ռեզորթ»-ի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին. Վերջինս մահացել է (ֆոտո)
SOCIETYԳեղարքունիքի մարզում, հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում մարզի Լճափ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռուբեն Հ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 TG 774 համարանիշի ավտոմեքենայով Իջեւան-Երեւան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սեւան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Իսակովին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սեւան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ռուբեն Հ.-ն աշխատում է Գեղարքունիքի մարզում գործող «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



