Նապոլեոն Բոնապարտի անհայտ խայտառակությունը
ОБЩЕСТВОՆապոլեոնի ամենաստորացուցիչ և ջախջախիչ պարտությունը եղել է Վաթեռլոոյի ճակատամարտում։ Այդ ճակատամարտում նա կորցրել է 32000 զինվոր, և վերջակետ է դրվել Նապոլեոնի կայսրությանը։
Իրականում համարվում է, որ Նապոլեոն Բոնապարտը ունեցել է ևս մի ստորացուցիչ պարտություն, որը պատմության մեջ է մտել «ճագարների ճակատամարտ» անունով։
1807 թվականին կնքվել էր Տիլզիտի պայմանագիրը (պայմանագրով որոշվում էին Ֆրանսիայի, Պրուսիայի և Ռուսաստանի սահմանները), և Նապոլեոնի տրամադրությունը բարձր էր։ Որոշելով նշել այդ պայմանագրի կնքումը՝ նա առաջարկում է իր շքախմբին զբաղվել հետճաշյա նապաստակաորսով։ Նապաստակների որս կազմակերպելու մեծ պատիվը տրվում է շտաբի պետ Ալեքսանդր Բարտեին։ Վերջինս այդ նպատակով գնում է մի քանի հազար ճագար։ Ճակատամարտերում կոփված, ռազմական ստրատեգ Բարտեն չգիտեր, որ որսի համար պետք են վայրի նապաստակներ. նա գնել էր ընտանի ճագարներ։ Եվ ահա կեսօրին սկսվում է որսը։ Ավելի ճիշտ, դաշտում բաց են թողնում ճագարներին, որ նրանք փախչեն, իսկ շքախումբը որսա։ Երևի թե (հաշվի առնելով Նապոլեոնի մեծ ժողովրդականությունը) ճագարներին կերակրողը ևս կրելիս է եղել եռանկյունի գլխարկ, իսկ ճագարները սոված էին և փախչելու փոխարեն մեծ արագությամբ և ամբողջ խմբով նետվում են դեպի Նապոլեոն Բոնապարտը՝ կեր ստանալու համար։ Անգամ ծառաների մտրակները չէին կարողանում սոված ճագարներին հեռացնել Նապոլեոնից։ Խեղճը ստիպված փախուստի է դիմում՝ ձեռքերով և ոտքերով իրենից հեռու քշելով սոված ճագարներին, և մի կերպ իրեն գցում կառքը։ Այդ ստորացումից դառնացած և տրամադրությունը գցած Նապոլեոնը խայտառակած հեռանում է «մարտադաշտից»։
Ինչ ուզում եք ասեք, բայց հայերը հզոր են ֆրանսիացիներից։ Հիշենք թեկուզ մեր Քաջ Նազարին։ Եթե նա այդ ժամանակ որսին մասնակցելիս լիներ, գիտենք, թե ինչ կաներ
«Անհաղթ հերոս Քաջըն Նազար, Որ մին զարկի՝ ջարդի հազար»:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը



